

Համերգներ
Դիտել բոլորըՄեր մասին
Մենք Երևանի երիտասարդներն ենք։
Ճիշտ քաղաքի նման` անդադար շարժման մեջ:
Տարբեր ձայներ, բայց մեկ շունչ։
Երաժիշտնե՞ր, այո՛: Բայց նաև մի ամբողջ սերունդ` կոչված ձևավորելու կատարողական արվեստի ու մշակույթի վաղվա օրը:
Մենք ենք մեր քաղաքի ժառանգներն ու նրան նոր հնչողություն նվիրողները:
Կարգապահությամբ, մշտական կատարելագործմամբ ու միասնությամբ մենք տալիս ենք գիտելիքին ձև և բովանդակություն, քանզի երաժշտությունը պարզապես մեղեդի չէ. երաժշտությունը պատկանելություն է, երաժշտությունը կայացման ուղի է:
Եվ միասին մենք առանձին ուղիներ չենք, այլ մեկ շարունակական ընթացք:
Որտեղ էլ հնչի մեր երաժշտությունը, լսելի է լինելու մեր Երևանը:
Երևանի երիտասարդական նվագախումբ`
Մեր քաղաքի ձայնն ամբողջ աշխարհում:
Պատկերասրահ
Տեսնել ավելինԼսումներ
Երիտասա՞րդ ես և նվիրված դասական երաժշտությանը նույնքան, որքան մենք, ուրեմն միացի՛ր մեզ։
Մենք ստեղծել ենք նվագախմբի երաժիշտների ընտրության թափանցիկ հարթակ, որտեղ որոշիչը միայն քո տաղանդն է, աշխատանքն ու կատարողական վարպետությունը:
Այս հարթակում բոլոր կատարումները գնահատվում են անկողմնակալ և անանուն` մասնագիտական ամենաբարձր չափանիշներով` Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից։
Սա հնարավորություն է` ձևավորելու նվագախումբ, որը սահմանում է որակի բարձր նշաձող ու միավորում իրավամբ նվիրյալ երաժիշտների:
Դարձի՛ր նվագախմբի մի մասնիկը, ու թո՛ղ Երևանի ձայնը հնչի ամենուր:
Նորություններ
Տեսնել ավելինԵրևանի քաղաքապետարանի, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ հիմնադրված Երևանի երիտասարդական նվագախումբը վկայում է քաղաքի մշակութային ապագայի մեջ ներդրում կատարելու հստակ հանձնառության մասին։
Գիտակցելով երաժշտության ուժը՝ որպես կրթության, զարգացման և ինքնության ձևավորման կարևոր գործոն, քաղաքապետարանը ստեղծել է հարթակ, որը բացում է նոր հորիզոններ երիտասարդ երաժիշտների համար՝ նպաստելով նրանց աճին, ընդլայնելով հնարավորությունները և բարձրացնելով կատարողական արվեստի որակը։
Սա համարձակ քայլ է դեպի նոր սերունդ, որը ոչ միայն մեծ բեմերում կփայլի իր կատարողական արվեստով, բայց և ինքնին կդառնա Երևանի մշակութային ձայնը և իրեն հատուկ երիտասարդական ոգով կներկայացնի մեր քաղաքն ամբողջ աշխարհին:












