

Ալ Բուստան միջազգային փառատոն
2026 թ. մրտ 1, կիրակի, 16:30 · Էմիլ Բուստանի համերգասրահ, Լիբանան
Ծրագիր
- Ջակոմո Պուչինի` «Ջիաննի Սկիկի» օպերա
Արտիստներ
- Դիրիժոր` Ջանլուկա Մարչիանո / Իտալիա
Երևանի երիտասարդական նվագախումբը մասնակցեց Ալ Բուստան միջազգային երաժշտական փառատոնին՝ Էմիլ Բուստանի համերգասրահում ներկայացնելով Պուչինիի «Ջիաննի Սկիկի» օպերան: Միջոցառումն իրականացվեց Իտալիայի դեսպանության հովանու ներքո և միջազգային առաջատար մշակութային կառույցների համագործակցությամբ։
Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ և գլխավոր դերում աշխարհահռչակ բաս-բարիտոն Բրին Թերֆելի, ինչպես նաև Լաուրա Ֆորտինոյի (Լաուրետտա), Բեշարա Մուֆարեջի (Ռինուչո), Բելլա Ամարյանի (Զիտա) և այլ նշանավոր արտիստների մասնակցությամբ ներկայացումը միավորեց միջազգային փորձն ու երիտասարդական էներգիան՝ մատուցելով Պուչինիի կատակերգական գլուխգործոցի յուրատիպ մեկնաբանություն։

