Ալ Բուստան միջազգային փառատոն

2026 թ. փտվ 27, ուրբաթ, 20:30 · Էմիլ Բուստանի համերգասրահ, Լիբանան

Ծրագիր

  • Յոհաննես Բրամս` Կրկնակի կոնցերտ
  • Լյուդվիգ վան Բեթհովեն` Սիմֆոնիա թիվ 5

Արտիստներ

  • Դիրիժոր` Սերգեյ Սմբատյան
  • Թավջութակ` Հայուն Չոյ
  • Ջութակ` ՍոնգՀա Չոյ

Երևանի երիտասարդական նվագախումբը փայլուն ելույթ ունեցավ Ալ Բուստան միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգի շրջանակներում՝ Էմիլ Բուստանի համերգասրահում ներկայացնելով դասական երկացանկի երկու խոշոր ստեղծագործություններ:

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ համերգին որպես մենակատար հանդես եկան աշխարհահռչակ Չոյ քույրերը՝ Հայուն Չոյն ու ՍոնգՀա Չոյը՝ ներկայացնելով Բրամսի Կրկնակի կոնցերտը, որին հաջորդեց Բեթհովենի Սիմֆոնիա թիվ 5-ը։

Միավորելով վիրտուոզությունը, երաժշտական երկխոսությունն ու նվագախմբային ուժը՝ երեկոն լսարանին մատուցեց երկու գլուխգործոցների համոզիչ մեկնաբանություն՝ մեկ բեմում համադրելով տաղանդն ու երիտասարդ նվագախմբի ստեղծագործական էներգիան։

Առաջիկա համերգներ

Ծովը` իբրև բնապատկեր և խորհրդանիշ
հուլիսի 819:00

Ծովը` իբրև բնապատկեր և խորհրդանիշ

Ավելին
Բացման գալա համերգ
մարտի 2619:00

Բացման գալա համերգ

«Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն

Ավելին
Ալ Բուստան փառատոն
մարտի 120:30

Ալ Բուստան փառատոն

Ընտանեկան պատմություն․ Ջակոմո Պուչինի «Ջիաննի Սկիկի»

Ավելին