Երիտասարդականը` Ալ Բուստան փառատոնում

Երևանի երիտասարդական նվագախումբը կմեկնի Լիբանան՝ մասնակցելու Al Bustan միջազգային երաժշտական փառատոնին` երկրի ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկին։

Փետրվարի 24-ից մինչև մարտի 22-ը կայանալիք փառատոնն անց է կացվում արդեն 32-րդ անգամ` այս տարի կրելով Family & Friends խորագիրը: Վերջինս փոխանցում է մեկ` բոլորիս համար հասկանալի և ճշմարիտ հաղորդագրություն. երաժշտությունը համամարդկային լեզու է, որը ձևավորվում է ժառանգության, ստեղծագործական երկխոսության և այն մարդկային կապերի միջոցով, որոնք միավորում են տարբեր սերունդներ ու մշակույթներ և ջնջում են բոլոր արհեստական սահմանները:

Փառատոնը ներկայացնում է լայն ծրագիր՝ ընդգրկելով միջազգային ճանաչում ունեցող արտիստների և նվագախմբերի մասնակցությամբ սիմֆոնիկ, կամերային և վոկալ ժանրեր։ Երևանի երիտասարդական նվագախմբի մասնակցությունն ընդգծում է երիտասարդ երաժիշտների դերը միջազգային մշակութային երկխոսության դաշտում:

Վարպետաց դաս` Ֆերնանդո Արիասի մատուցմամբ

Վարպետաց դաս` Ֆերնանդո Արիասի մատուցմամբ

Օրերս Երևանի երիտասարդական նվագախմբի հարվածային գործիքների երաժիշտներն ունեցան եզակի հնարավորություն՝ մասնակցելու Ֆերնանդո Արիասի վարպետաց դասին` խորացնելով իրենց գիտելիքներն ու կատարելագործելով մասնագիտական հմտությունները:

Բացօթյա համերգ Բեյրութում

Բացօթյա համերգ Բեյրութում

Երևանի երիտասարդական նվագախումբը Բեյրութում ներկայացավ անվճար բացօթյա համերգով՝ դասական երաժշտությունը դուրս բերելով համերգասրահի պատերից և հասանելի դարձնելով այն լայն լսարանին։