Վարպետաց դաս` Ֆերնանդո Արիասի մատուցմամբ

Օրերս Երևանի երիտասարդական նվագախմբի հարվածային գործիքների երաժիշտներն ունեցան եզակի հնարավորություն՝ մասնակցելու Ֆերնանդո Արիասի վարպետաց դասին` խորացնելով իրենց գիտելիքներն ու կատարելագործելով մասնագիտական հմտությունները:

Արիասը երաժշտական պրոդյուսեր է, Dolby Atmos ձայնային ինժեներ, ինչպես նաև Latin Grammy և Grammy մրցանակների նոմինանտ:

Դասը միավորեց միջազգային փորձը և գործնական աշխատանքը՝ երիտասարդների համար բացահայտելով մասնագիտական նրբություններ և ստեղծելով արժեքավոր միջավայր մասնագիտական աճի, փորձի փոխանակման և ստեղծագործական զարգացման համար։

Վարպետաց դասի ավարտին Արիասը ոգևորությամբ նշեց․«Մեծ հաճույք էր այսպիսի նվիրված երիտասարդ երաժիշտների հետ աշխատելը, նվագախմբի կազմում հանդես եկող հարվածային գործիքների մասին իմ գիտելիքները կիսելը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Անպայման վերադառնալու եմ…»


Բացօթյա համերգ Բեյրութում

Բացօթյա համերգ Բեյրութում

Երևանի երիտասարդական նվագախումբը Բեյրութում ներկայացավ անվճար բացօթյա համերգով՝ դասական երաժշտությունը դուրս բերելով համերգասրահի պատերից և հասանելի դարձնելով այն լայն լսարանին։

Երիտասարդականը` Ալ Բուստան փառատոնում

Երիտասարդականը` Ալ Բուստան փառատոնում

Երևանի երիտասարդական նվագախումբը կմեկնի Լիբանան՝ մասնակցելու Al Bustan միջազգային երաժշտական փառատոնին` երկրի ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկին։